ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
«Ջանք չի խնայվում մեր քաղաքացիների ջրափնյա հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար։
Հիշեցնեմ, որ հուլիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն և գործում են բուժկետեր։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հասցեներ՝
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)»։
--00--ԱԹ