ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սևանա լիճն այս տարի համատարած չի կանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Սևանի այս տարվա լողափնյա սեզոնը փակված է: Նախորդ տարիների նման լիճը համատարած չկանաչեց, կապտականաչ ջրիմուռներ երևացին տեղային՝ փոքր հատվածներում:
Մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը»,- գրել է նա։
--00--ԱԹ