ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հուլիսի 15-ից ԵՄ խորհուրդն առաջարկել է անդամ երկրներին աստիճանաբար չեղարկել տեղաշարժման սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 30-ին Խորհուրդն ընդունել է առաջարկը դեպի ԵՄ ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու համար:
Այդ առաջարկում ներառվել է երկրների առաջնային ցանկը, որոնց համար անդամ պետությունները պետք է սկսեին չեղարկել ուղեւորությունների սահմանափակումները: Ցանկը պարբերաբար վերանայվում է եւ կախված հանգամանքներից՝ թարմացվում:
--00--ԱՀ