ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 17, 24News
Եվրամիությունը ցանկանում շատ հավատարիմ ու ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում։ Մենք ձեր կողքին ենք, և ևս մեկ անգամ հաստատում ենք աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը», - ասաց Շառլ Միշելը։
Ըստ Միշելի՝ Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել տարածաշրջանում։
«Ես վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի` Վրաստանում։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և ԵՄ միջև։ Պատրաստվում ենք դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին», - ասաց ԵԽ նախագահը։
--00—ՄՀ