ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
Ամեն ինչ լավ է լինելու»:
--00--ԱՀ