ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Քութայիսիի օդանավակայանում և Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի 5 քաղաքացու։ Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն:
Նրանցից 4-ը Քութաիսիի օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելիս սահմանապահին են փոխանցել Ֆրանսիայի քաղաքացու կեղծ ժամանակավոր կացության թույլտվություն: Մեղադրյալները ցանկացել են Քութայիսիից թռչել Միլան: Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 19 տարեկան է, մեծը՝ 36:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաթումիում ձերբակալված 57-ամյա տղամարդը, որը նույնպես Թուրքիայի քաղաքացի է և կազմակերպել է սահմանի անօրինական հատումը:
--00--ԿԿ