ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան:
Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, երրորդը` օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
--00--ԱՀ