ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Տեղեկացված եմ, որ դա տեխնիկական հարց է, որը ուղիղ կապված չէ Հայաստանի հետ և այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրները։ Հուսով եմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կլուծվի այդ հարցը»,- ասաց Պապոյանը։
Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի:
--00—ՅՄ