ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը»,-այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
«Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։ Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում»,-ասված է հայտարարության մեջ։
--0--ԿԿ