Աղազարյանը փոշմանել է. Քյարամյանի հարցով ստորագրահավաք չի լինի, «կդիտարկվի ճնշում Փաշինյանի վրա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ես վերանայեցի իմ մոտեցումը, դեպքը տեղի է ունեցել հանրային կարգով, վարչապետը պետք է որոշում կայացնի Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության մասով, եթե ստորագրահավաք իրականացվի նրան հեռացնելու առաջարկությամբ, դա կդիտարկվի ուղիղ ճնշում Փաշինյանի վրա, որն իմ համար անընդունելիէ։ 

24News-ի հետ զրույցում նշեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Փաշինյանն է նշանակել Արգիշտի Քյարամյանին, նա ավելի լավ է ճանաչում նրան, գուցե գտնում է, որ սարսափելի բան չկար նրանում, թե ինչ եղավ ԱԺ ում, և դա չի կարող հիմք լինել նրան պաշտոնանկ անելու համար։ Քյարամյանի պահվածքը գնահատականի կարժանանա, բայց պարտադիր չէ աշխատանքից հեռացվի»։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ