ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության, Ռոմանոս Պետորսյանը՝ շրջակա միջավայրի, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:»,- ասված է համապատասխան հրամանագրերում։
--00—ՄՀ