ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության, Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների, Կարեն Անդրեսյանը՝ արդարադատության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի համապատասխան հրամանագրերում։
Հավելենք, որ վարչապետն ԱԳ նախարար նշանակելու առաջարկ նախագահին դեռ չի արել։
--00—ՄՀ