ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1 հաշվով:
--00—ՄՀ