ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը շարունակվում է։
Հայաստանը 77 կգ քաշային կարգում ներկայացնող Կարապետ Չալյանը շարունակում է հաջող հանդես գալ։
Որակավորման փուլում Չալյանը 11-2 հաշվով հաղթել է շվեյցարացի Նիկոլաս Քրիստենին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 3-1 հաշվով պարտության է մատնել Վիկտոր Նեմեսին: Քառորդ եզրափակչում 4-0 հաշվով շանս չտվեց բելառուս Պավել Լիախին:
Եզրափակիչ դուրս գալու համար Չալյանը կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ: