ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ: Սակայն Մնացականյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: