ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:
Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,- ասել է Թաթոյանը:
Le Courrier d'Erévan պարբերականի հարցազրույցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ այստեղ:
--00--ԱԹ