ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաև թուրքական ժխտողականության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։
Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։
Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության և մեր հանրության ուշադրությունից այս կարևոր փաստը չի վրիպի»,- գրել է նա:
--00--ԱԹ