ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում. քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ժամանել Ազգային ժողով՝ նիստին մասնակցելու: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե ինչ է քննարկվում նիստին:Թե ինչ հարցեր են քննարկվելու առայժմ հայտնի չէ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ԱԺ շենքի մոտակայքում ոստիկանական ուժեր են ավելացել, ընդդիմադիր պատգամավորներին էլ ասվել է, որ ԱԺ շենքից այլ մուտքերով դուրս գան:
--00--ԱՀ