ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Օգոստոսի 13-ին, ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է տան ձեղնահարկը՝ գույքով (մոտ 150 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի երկու ջրատար ավտոմեքենա:
--00—ՄՀ