ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 90 քմ հատվածը և ջերմահարվել է մոտ 60 քմ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ԼՀ