ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 12-ի ԲԴԽ-59-Ո-149 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է որոշման մեջ։
--00—ՄՀ