ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Սահմանին լարվածությունը միշտ լինելու է, քանի ունենք նման հարևաններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը` հավելելով, թե մեր խնդիրն է ոչ միայն պատրաստ լինել, այլև ճնշել նրանց բոլոր մեթոդներով։
Սահմանին վիճակին անդրադառնալով` Մակարյանը նշել է, թե այս պահին հարաբերական անդորր է, ապա շեշտել` խոսքը Երասխի ու Կութի ուղղությունների մասին է: Նա նաև վստահեցրել է՝ միայն լարվածություն է, առաջխաղացման փորձեր չկան։
--00--ԱԹ