ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
ԱԺ-ում փակ նիստում քննարկվել են մի շարք հարցեր։ Ներկայացրել եմ սահմանային իրավիճակը արևելյան, Երասխի ուղղությամբ ստեղծավծ մարտավարական օպերատիվ իրադրությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղայակ Էդվարդ Ասրյանը։
«Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հանրության շրջանում տարածված է, որ մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդն անկորուստ է՝ իրականությանը չի համպատասխանում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հակառակորդի կորուստները մարդկային են․ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական։
«Մենք վերահսկում ենք մեր սահմանները։ ԶՈւ-ին առաջադրված խնդիրները կատարելու ենք պատվով»,- նշեց ԳՇ պաշտոնյան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ