ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր մեկնել Ղրղզստան: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչեւ օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է այնտեղ, որտեղ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Դա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղզստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռեւս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռեւս հստակեցվում է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00--ԱՀ