ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:
«Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն ԱՄԷ»,- հայտնել են նախարարությունից:
ԱԳՆ-ից Reuters-ին հայտնել են նաև, որ փախստականներն իրենց երկրում կմնան 10 օր:
Ավելի վաղ Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կեցություն տրամադրելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Կոլումբիան:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտերի մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ լքում է երկիրը՝ թույլ չտալու արյունահեղություն:
Արևմտյան երկրների ներկայացուցիչները սկսեցին տարհանել այդ երկրում բնակվող իրենց քաղաքացիներին ու դեսպանատների աշխատակիցներին:
-00—ՄՀ