ԱՀ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

ոստիկանություն

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

«Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վիճակագրությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ զոհերով կամ մարմնական վնասվածքներով ուղեկցվող ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման և վարորդի անսթափ լինելու հետևանքով։

Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացնել ուժեղցաված վերահսկողության:

Ուստի հորդորում ենք՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։

-00—ՄՀ