ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ, առանց անձնագրային ծառայություն ներկայանալու, սոցիալական քարտ ստանալու համար անհրաժեշտ է avb@police.nkr.am կամ avb1@police.nkr.am էլեկտրոնային հասցեին ուղարկել.
1. չափահաս անձի դեպքում՝ սկանավորված կամ լուսանկարված անձնագրի առաջին էջը,
2. անչափահասի դեպքում՝ ծնողնեից մեկի սկանավորված կամ լուսանկարված անձնագրի առաջին էջը և անչափահասի ծննդյան վկայականը:
Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար զանգահարել՝ 047-94-28-45 հեռախոսահամարին։
Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: