ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Պաշտոնյաների երեխաներին մաղթում եմ գերիների ճակատագիրը. որդիները պատասխանատու են հայրերի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նրա համոզմամբ, մենք ամոթալի վիճակում ենք գտնվում և իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Հայրիկյանի կարծիքով, Փաշինյանը կոմպլեքսավորված մարդ է, վախենում է քննարկել Սահմանադրության՝ իր նախագիծը և ընդհանրապես ոչինչ չի կարողանում անել։
Հայրիկյանը Փաշինյանին համարում է աթոռի մասին երազող միջակություն, որն իր պաշտոնավորման առաջին օրերին չտեսի պես մտել, ամառանոցի սենյակներն էր նկարում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ