ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «ԲՏԲ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Շտապօգնության ավտոմեքենայով էլ Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում հղի կնոջ, ով բարեբախտաբար, չի տուժել, իսկ վիրավորը նրա ազգականն է։