ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ:
Շարժական հերթապահ խմբերը բազմակիլոմետրանոց շրջայց են կատարել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և УРАЛ մեքենաներով՝ հասնելով խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված հեռավոր շրջաններ:
«Հերթապահության շարժական խումբն ամեն օր կատարում է սահմանազատման գծի երկայնքով շրջայց՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ցուցադրության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով»,- մեկնաբանել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:
--00—ՄՀ