Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն են. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

շոյգու

ՌԴ ԶՈւ անձնակազմը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա հայտարարել է, որ ավելի քան մեկ տարի է՝ ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնմանը:

«Այս պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուս զինվորականները շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է նա:

--00--ԱԹ