ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Օգոստոսի 24-ին՝ ժամը 23:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի 99 հասցեում գտնվող շինանյութի պահեստում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 25-ին, ժամը 00։15-ին, մարվել՝ 01։07-ին։
Այրվել է մոտ 80 խմ փայտ և մոտ 10 խմ տախտակի կտորներ։
--00—ԼՄ