ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են Մեջլիսում, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը տեղաշարժվել են, իսկ ոսկրակտորներ են հայտնվել հողի երեսին։
--00—ԼՄ