ԵԽ բանաձևը Ադրբեջանի դեմ հերթական քաղաքական կողմնակալ ակցիան է. Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ֆֆ.j

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։

«Ցավալի է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի գործիք է դարձել»,- հայտարարել է պաշտոնյան։

Նա հավելել է՝ Բաքուն մերժում է իր հասցեին հնչող իբր անհիմն և անհեթեթ մեղադրանքները, սպառնալիքներն ու պահանջները։

«Եվրախորհրդարանը ոչ միայն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ներկայիս իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Գաֆարովան։

--00—ԼՀ