Սևանի քննչական բաժինը նոր պետ ունի․ Արգիշտի Քյարամյանը նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

նկար

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021 թ. օգոստոսի 26-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:



Կենսագրություն



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը ծնվել է 1982թ. հունվարի  17-ին, Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:



2003 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:



2003-2005 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:



2006-2008 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի  քննիչի պաշտոնում:



2008-2014 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչի, ավագ քննիչի, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոններում:



2014-2021 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում:



Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:



Թորգոմ Չանդոյանը մասնակցել է 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:



Ամուսնացած է, ունի երկու երեխա:

--00—ԼՄ