Ուշադրություն․ ՀՀ ԱԳՆ-ի անունից տարածվում է կեղծ տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Capture

ՀՀ ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության  վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

Հայտնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Ավելին, ՀՀ ԱԳ նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։ 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԲԱՑԵԼ ԿՑՎԱԾ ՀՂՈՒՄԸ

--00—ՅՄ