Բայրամովն ու Կալլասը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

Քննարկվել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

--00--ԱՀ