ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Այսօր Հայաստան ժամանեց «Fvw DRV Destination Forum»-ի մասնակիցների առաջին խումբը, վերջիններս ներկայացնում են Գերմանիայի զբոսաշրջային ոլորտը: Օրը Երևանյան էր, մասնակիցները ծանոթացան Երևանի զբոսաշրջային մի շարք գրավչություններին։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:
Չորսօրյա միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջային ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջային հոսքերը Հայաստան։
--00--ԱԹ