ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել Է փրկել մի կնոջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը:
Ընդամենը տուժել Է երեք մարդ: Ճանապարհորդ կանանցից մեկը ոտքի կոտրվածք Է ստացել, մյուսների վիճակի մասին չի հաղորդվում:
Ըստ նախնական տվյալների՝ լեռնագնացները բարձրացել են Վրաստանի կողմից, իսկ տարերքը վրա Է հասել չեզոք տարածքում: Ականատեսը դարձել Է միայնակ զբոսաշրջիկը, որն իր ուղերթը գրանցել Է արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Փրկարարական գործողության համար թռել Է վրացական ուղղաթիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00--ԱՀ