Ձնահյուսի տակ մնացած անձինք Իսպանիայի քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Screenshot_5

Փրկարար ծառայության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել հասնել Արագած լեռան այն հատվածը, որտեղ 9 անձից բաղկացած արշավախումբ է մնացել ձնահյուսի տակ։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչությունից՝ հավելելով, որ արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մերի Մանուկյան

 --00—ՅՄ