ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Օգոստոսի 30-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4219 կգ վայրաճ կանեփի զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանություից: Տնամերձ 6 հողամասից հայտնաբերվել է կանեփի 300 բույս:
Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 446 գրամ մարիխուանա և 9673 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
--00--ԱԹ