ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24New
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառումը շարունակվում է։ Օգոստոսի 19-ից 20-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2178 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 279 բույս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 200 գրամից ավելի մարիխուանա և ալֆա-pvp տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
--00--ԱԹ