ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորգման, վերակառուցման աշխատանքները: Այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում Ազատամարտիկների 24 բազմաբնակարան շենքում:
Այստեղ բազմահարկերի պատշգամբներն են հիմնանորոգվում, տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
--00—ՄՀ