ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հայկական կողմի ներկայացրած հայցադիմումի մեջ նշվում է` «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ռասսայական խտրականության է ենթարկել», ինչն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և այլ խախտումներով:
Հայցադիմումը՝ այստեղ:
--00--ԱԹ