ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է՝ այսուհետ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:
«Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):
Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար: Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար»,- հայտնել են օպերատիվ շտաբից։
--00—ՄՀ