ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 196-ով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1036 դեպք: Այս մասին հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխող օպերատիվ շտաբը:
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել են կորոնավիրուսով վարակի 196 նոր դեպք՝ 16 շրջանում», - նշել են օպերատիվ շտաբից:
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 157 նոր դեպք:
ՌԴ-ում կորոնավիրուսով պայմանավորված գրանցվել է մահվան 3 դեպք: