ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ ՀՔԾ պետին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Հաղորդում հանցագործության մասին
2021 թվականի սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 8-ին դուրս եմ եկել իմ բնակարանից և ուղևորվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն: Մուտքից դուրս գալիս պարզեցի, որ մի տղամարդ ինձ հետևում էր, այդ անձին լուսանկարեցի ու անմիջապես գրառում կատարեցի իմ ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրեցի նաև այդ անձի լուսանկարները:
Տես` https://www.facebook.com/zaruhi.postanjyan/posts/4786073521458807 :
Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարի մոտ ինձ սպասարկող տաքսի ավտոմեքենան կանգնեցրեցին ոստիկանները և ասացին, որ այս ավտոմեքենան իրավունք չունի բարձրանալ դեպի Եռաբլուր, քանի որ այն սպասարկում է ինձ, իսկ ինձ չի թույլատրվում գնալ Եռաբլուր:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը ինձ հայտնեց, որ ես իրավունք չունեմ այց կատարել Եռաբլուր, քանի որ այնտեղ ինչ-որ հանրային միջոցառում է և ես պատրաստվում եմ խոչընդոտել այդ միջոցառմանը: Հետևաբար պետք է չգնամ, իսկ իմ պնդմանը, որ ես իրավունք ունեմ անցկացնել խաղաղ բողոք և դիրքորոշում հայտնել նա պատասխանեց, որ ինքը որպես ոստիկանության գնդապետ պահանջում է ինձ հեռանալ, եթե ոչ՝ բերման կենթարկեն, այդ հարց ու պատասխանը իմ կողմից տեսաձայնագրվել է և հրապարակվել ուղիղ եթերով:
Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/240829827981544/:
Ոստիկաններից իմ իրավունքները խոչընդոտող անձը այնուհետև հրահանգ է տվել ինձ բռնի ուժով առևանգել: Այդ ապօրինի հրամանը կատարվել է թվով չորս ոստիկանների կողմից: Վերջիններս բիրտ ուժի գործադրմամբ ինձ մտցրել են ոստիկանական ավտոմեքենա և ոլորել են ձեռքերս, ավտոմեքենայի մեջ ինձ պատճառել են ուժեղ ցավ, հայհոյել են, ձեռքիցս խլել են հեռախոսս և ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին` https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/240829827981544/:
Ոստիկանական ավտոմեքենայի մեջ հատկապես ձախ թևիս շրջանում ուժգին ցավ զգալու պատճառով ինքնազգացողությունս վատացել էր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում բժշկական միջամտությունից` միջմկանային ցավազրկող ներարկելուց հետո, ցավը միառժամանակ մեղմվել էր և դադարել սրտխառնոցս: Ոստիկանության բաժնում արդեն ինձ պարզ էր, որ ոստիկանները ինձ պատճառել էին մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության բաժնում իմ խնդրանքը` տեղեկացնել հարազատներիս իմ գտնվելու վայրի վերաբերյալ, բավականին ուշ է թույլատրվել: Հարազատներս երկար ժամանակ չեն իմացել իմ գտնվելու վայրի մասին: Ես չեմ կարողացել նաև հրավիրել փաստաբան, այդ իրավունից օգտվելը նույնպես տեղի է ունեցել խախտումով: Փաստաբանս եկել է, ոչ թե իմ խնդրանքի հիման վրա, այլ այն ժամանակ երբ հարազատներս իմացել են, որտեղ եմ գտնվում՝ նրանք են կանչել:
Սույն հաղորդմամբ պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել իմ իրավունքները և ազատությունները սահմանափակող ոստիկաններին:
Մասնավորապես ոստիկանների կողմից իմ հիմնարար իրավքվուննքերին խոչընդոտելուն`
• թույլ չտալ ազատ տեղաշարժվել,
• թույլ չտալ կանգնել Երռաբլուր տանող ճանապարհի մոտ,
• թույլ չտալ արտահայտվել` քաղաքական դիրքորոշում հայտնել գտնվելով այդ վայրում,
• անօրինական կարգով զրկվել անձնական ազատությունից և անձնական իր հանդիսացող հեռախոսից,
• ենթարկվել խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի, որի պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ,
• ժամեր շարունակ ապօրինի գտնվել անազատության մեջ՝ ոստիկանության բաժնում»,-գրել է Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում:
--00--ԿԿ