ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24 News
Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր հիմնարկություններում աշխատող բոլոր անձիք պարտավոր են իրենց գործատուին կամ անմիջական վերադասին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ հանձնել ՊՇՌ թեստ:
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում Կառավարության որոշմանը և արդյո՞ք որոշումը աշխատողների համար հավելյալ ֆինանսական դժվարություններ չի ստեղծի:
Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ Կառավարությունը պետք է վերանայի որոշումը, և այլ մեխանիզմներ մշակի, քանի որ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելը ֆինանսական բեռ է՝ առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար:
«Շաբաթը երկու անգամ թեստ հանձնելը բավականին գումար է, նոր հրամանը շատ մտահոգիչ է, աշխատավարձը և թեստավորման արժեքը համապատասխան չեն, բացի այդ՝ քաղաքացին պետք է որոշի` պատվաստվի, թե ոչ: Պետք է նշեմ նաև, որ դեմ եմ փողոցում պատահական պատվաստվելուն»,- ասաց հարցվածներից մեկը:
Քաղաքացիների մի մասն էլ նշեցին, որ աշխատողներից պատվաստման հավաստագիր պահանջելը լավագույն որոշումն է քաղաքացիների պարտավորեցնելու, որպեսզի պատվաստվեն.
«Պատվաստվելն ուզելու կամ չուզելու հարց չէ, հանրության համար է արվում, պետք է բոլորը պատվաստվեն, որ արդյունք լինի»:
--00—ՄՀ