ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Աճառյան փողոցից ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 38-ամյա քաղաքացու՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Բաժանմունքում նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի մեկփողանի հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 30 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
--00—ԼՄ