ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Մենք ընդդիմություն չունենք, թալանը պահպանելու համար ոտքի ելած մարտիկներ են»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
Հարցազրույցը չափազանց լայն բովանդակային ընդգրկում ուներ՝ արժեքային ու մշակութաբանական հիմնախնդիրներից մինչև արդի քաղաքական հարցեր։
Հակոբ Մովսեսի մտքի առանցքում Հայաստանի և հայ ժողովրդի վերականգնման անհրաժեշտությունն էր, ինչի կյանքի կոչումը պայմանավորված է գործող իշխանությունների վճռականությամբ և ժողովրդի կերպափոխումով։
Որպես պարտության պատճառ, Հակոբ Մովսեսը դիտարկում է կոռուպցիան, այսինքն՝ հանրային շերտերի այլասերումն ու փչացածությունը, իսկ դրա մարմնավորումն է ընդդիմությունը, որը ոչ մի առաքելություն չունի և միակ նպատակն է պահպանել թալանածը։
Մանրամասները՝ տեսանյութում։